Բակալավրիատի ամփոփիչ (պետական) քննությունների հարցաշարերն այսօրվանից զետեղված են ՀՊՏՀ պաշտոնական կայքում

Դիտումների քանակ՝ 1030

Սիրելի շրջանավարտներ, այսօրվանից ՀՊՏՀ պաշտոնական կայքում (asue.am) հրապարակել ենք 2012-2013 ուսումնական տարվա բակալավրիատի ամփոփիչ ատեստավորման ամփոփիչ (պետական) քննությունների հարցաշարերը:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին բուհի յուրաքանչյուր ամբիոն ներկայացրել է թողարկվող ամեն մասնագիտությամբ երկու առանձին հարցաշար, որոնք նախատեսված են բակալավրիատի և’ առկա, և’ հեռակա ուսուցման շրջանավարտների համար: Դիպլոմային աշխատանք կատարողները հանձնում են մեկ ամփոփիչ քննություն, հետևաբար նրանց համար նախատեսված է հարցաշարերից մեկը:
Լրացուցիչ հարցերը կարող եք ճշտել համապատասխան մասնագիտական ամբիոններում:

Առայժմ զետեղված չեն միայն կառավարման, հակաճգնաժամային և զբոսաշրջության կառավարման ամբիոնների հարցաշարերը, որոնք կներկայացվեն առաջիկայում:
Հարցաշարերին ծանոթացեք այստեղ՝ http://www.asue.am/am/էջեր-220//ամփոփիչ-պետական-քննությունների-հարցաշարեր-759

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին