Վաղը կկայանա գիտխորհրդի հերթական նիստը

Դիտումների քանակ՝ 831

ՀՊՏՀ նիստերի սրահում վաղը, ժամը 12-ին տեղի կունենա գիտական խորհրդի հերթական նիստը: Օրակարգում ՀՊՏՀ ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանի հաղորդումն է 2012-2013 ուսումնական տարվա առաջին կիսամյակի քննաշրջանի արդյունքների և խնդիրների մասին: Ուսանողական գիտական ընկերության կատարած աշխատանքների մասին հաշվետվություն կներկայացնի ՈՒԳԸ նախագահ Վլադիմիր Գևորգյանը: Օրակարգում են երկու ամբիոնի վարիչների թափուր պաշտոնների, ինչպես նաև ամբիոնների պրոֆեսորի թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթները: 2012-2013 ուսումնական տարվա «Մաքսային գործ» և «Արժեթղթերի շուկայի վերլուծություն ու կառավարում» մասնագիտացումների առկա և հեռակա ուսուցման բակալավրիատի ամփոփիչ ատեստավորման ցանկը հաստատելու մասին զեկուցմամբ հանդես կգա ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը:
Գիտխորհրդի նիստում կկարևորվեն նաև ընթացիկ այլ հարցեր:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին