ՀՊՏՀ բասկետբոլի աղջիկների մրցաշարում հաղթեց տնտեսության կարգավորման և ՄՏՀ ֆակուլտետի հավաքականը

Դիտումների քանակ՝ 1158

ՀՊՏՀ մարզադահլիճում այսօր տեղի ունեցան ՀՊՏՀ միջֆակուլտետային բասկետբոլի աղջիկների մրցաշարի եզրափակիչ խաղերը, և հայտնի դարձավ հաղթող թիմը: Տնտեսության կարգավորման և ՄՏՀ ֆակուլտետի մարզուհիները,  6:4 հաշվով հաղթանակ տանելով մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի հավաքականի նկատմամբ, դարձան հաղթող: 3-րդ և 4-րդ տեղերի համար պայքարի դուրս եկան կառավարման և հաշվապահական հաշվառման ու աուդիտի ֆակուլտետների թիմերը: Խաղն ավարտվեց կառավարման ֆակուլտետի մարզուհիների 

 (1-ին հորիզոնական՝ ՏԿ և ՄՏՀ ֆակ.)                    հաղթանակով (8:6): Այսպիսով` 1-ին հորիզոնականը զբաղեցրեց

տնտեսության կարգավորման և ՄՏՀ, 2-րդը` մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման, 3-րդը` կառավարման ֆակուլտետների հավաքականները:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը շնորհավորում է հաղթող ֆակուլտետի մարզուհիներին, ինչպես նաև բոլոր մասնակիցներին և մաղթում մարզական նորանոր հաջողություններ:




 (2-րդ հորիզոնական՝ մարքեթինգի և բիզնեսի կազմ. ֆակ.)   (3-րդ հորիզոնական՝  կառավարման ֆակ.)

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին