Մարտի 12-ին մեկնարկում են հանրապետական 14-րդ ուսանողական մարզական խաղերը

Դիտումների քանակ՝ 703

Մարտի 12-ին Երևանի պետական համալսարանի մարզադահլիճում կմեկնարկեն հանրապետական 14-րդ ուսանողական մարզական խաղերը՝ բասկետբոլի տղաների առաջնությամբ, որին կմասնակցեն հանրապետության տարբեր բուհերի հավաքականներ, այդ թվում նաև՝ մեր բուհի հավաքականը: Առաջնության մեկնարկից առաջ տեղի կունենա վիճակահանություն, որի արդյունքում հայտնի կդառնան ՀՊՏՀ բասկետբոլի տղաների հավաքականի մրցակից թիմերը: Բոլոր խաղերը տեղի կունենան ԵՊՀ մարզադահլիճում: Այս մասին մեզ հայտնեց ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Սիմոն Հակոբյանը: Վերջինս նշեց, որ ՀՊՏՀ բասկետբոլիստ տղաները լրջորեն են նախապատրաստվել առաջնությանը և հույս հայտնեց, որ հաջող հանդես կգան:
Հաջողություն ենք մաղթում մեր մարզիկներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին