Միջֆակուլտետային բասկետբոլի աղջիկների մրցաշարն այսօր շարունակվեց

Դիտումների քանակ՝ 621

ՀՊՏՀ մարզադահլիճում այսօր շարունակվեց երեկ մեկնարկած ՀՊՏՀ միջֆակուլտետային բասկետբոլի աղջիկների մրցաշարը: Այսօրվա հանդիպումները ֆակուլտետային թիմերն ավարտեցին հետևյալ արդյունքներով. մարքեթինքի և բիզնեսի կազմակերպման/կառավարման ֆակուլտետ` 7:4, տնտեսության կարգավորման և ՄՏՀ/ֆինանսական` 5:3, հաշվապահական հաշվառման և աուդիտի/ինֆորմատիկայի և վիճակագրության` 5:3:
Սիրելի մարզասերներ, տեղեկացնում ենք, որ վաղը ՀՊՏՀ մարզադահլիճում տեղի կունենան եզրափակիչ խաղերը: 1-ին և 2-րդ տեղերի համար կմրցեն մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման/ տնտեսության կարգավորման և ՄՏՀ, 3-րդ և 4-րդ տեղերի համար` կառավարման/հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետների թիմերը:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը ՀՊՏՀ բասկետբոլիստ մարզուհիներին մաղթում է գեղեցիկ և դիտարժան խաղ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին