ՀՊՏՀ-ականները մասնակցել են Համաշխարհային բանկի ներկայացուցչի դասախոսությանը

Դիտումների քանակ՝ 972

Արտալսարանային պարապմունքներով ուսանողների մասնագիտական գիտելիքների խորացման և հարստացման ավանդույթի շրջանակներում համալսարանի «Մակրոտնտեսական քաղաքականություն և կանխատեսում» մասնագիտության մագիստրատուրայի և բակալավրիատի ավարտական կուրսի ուսանողները և մակրոէկոնոմիկայի ամբիոնի դոցենտ Կարեն Գրիգորյանը մարտի 5-ին մասնակցել են Համաշխարհային բանկի մակրոտնտեսագիտության խմբի ղեկավար, դոկտոր Էնդրյու Բարնսի «Գլոբալ մակրոտնտեսական աճի հեռանկարները» թեմայով բաց դասախոսությանը, որն անցկացվել է Հայաստանի ամերիկյան համալսարանում:
Այս մասին լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին այսօր հայտնեց մակրոէկոնոմիկայի ամբիոնի դոցենտ Կարեն Գրիգորյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին