ՀՊՏՀ-ում այսօր մեկնարկեց բասկետբոլի աղջիկների առաջնությունը
ՀՊՏՀ մարզադահլիճում այսօր մեկնարկեց միջֆակուլտետային մարզական խաղերի ծրագրով անցկացվող բասկետբոլի աղջիկների առաջնությունը` 6 ֆակուլտետների թիմերի մասնակցությամբ: Երկրպագուների բուռն ծափերի ներքո առաջինը մրցասպարեզ դուրս եկան կառավարման և հաշվապահական հաշվառման ու աուդիտի ֆակուլտետների մարզիկները: Այնուհետև իրենց ուժերը չափեցին տնտեսության կարգավորման և ՄՏՀ ու վիճակագրության և ինֆորմատիկայի, մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ու ֆինանսական ֆակուլտետների հավաքականները:
Բոլոր խաղերն անցան լարված ու դիտարժան պայքարում: ՀՊՏՀ մարզուհիները ջանք ու եռանդ չխնայեցին հաղթանակի հասնելու համար:
Ի վերջո, թիմերը գրանցեցին հետևյալ արդյունքները. կառավարման/ հաշվապահական հաշվառման ու աուդիտի`4:2, տնտեսության կարգավորման և ՄՏՀ /վիճակագրության և ինֆորմատիկայի` 14:2, մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման/ ֆինանսական`14:2:
Վաղը` մարտի 6-ին մրցումները կշարունակվեն:
Հիշեցնենք, որ ՀՊՏՀ միջֆակուլտետային մարզական խաղերի ծրագրով անցկացվող բասկետբոլի տղաների մրցաշարը անցկացվել է փետրվարի 26-28-ը: Հաղթող է ճանաչվել ֆինանսական ֆակուլտետի թիմը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին