Կարիերայի ուղեցույց՝ ուսանողների և շրջանավարտների համար

Դիտումների քանակ՝ 1024

Հարգելի՛ ուսանողներ, սիրով տեղեկացնում ենք, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Կարիերայի և մարքեթինգի կենտրոնը հրապարակում է Կարիերայի ուղեցույց` որպես աղբյուր մեր ուսանողների և շրջավարտների համար՝ նպատակ ունենալով աջակցել հետավարտական նպատակներն իրականացնելու համար անհրաժեշտ հմտությունների զարգացմանը:
Կարիերայի ուղեցույցն առավել արդյունավետ է կենտրոնի կողմից մատուցվող ծառայություններից համատեղ օգտվելու դեպքում:

Ներկայացվող ուղեցույցը հիանալի հնարավորություն է՝ ծանոթանալու այն բոլոր հմտություններին, որոնք անհրաժեշտ են այսօրվա աշխատաշուկա մուտք գործելու համար: Ուղեցույցում Դուք կծանոթանաք այնպիսի հասկացությունների, ինչպիսիք են նպատակ-նամակը, էլեկտրոնային հաղորդագրությունները, ռեզյումեն, հակիրճ կենսագրականը, հարցազրույցի տեսակները, հարցազրույցի ժամանակ հաճախ տրվող հարցերը, անգամ կիմանաք, թե ինչպես պետք է դրսևորեք Ձեզ գործատուների հետ հանդիպմանը:

Ուղեցույցին կարող եք ծանոթանալ այստեղ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին