Ուսումնական գործընթացի վերաբերյալ հարցեր՝ ՀՊՏՀ ռեկտորատի հերթական նիստում
04.03.2013
Դիտումների քանակ՝ 1474
Ուսումնական գործընթացի վերաբերյալ մի շարք հարցեր քննարկվեցին ՀՊՏՀ ռեկտորատի այսօր կայացած նիստում: ՀՊՏՀ 2012-2013 ուստարվա հեռակա բակալավրիատի 1-ին կիսամյակի 2-րդ լուծարքի արդյունքների մասին ռեկտորատի հերթական նիստում զեկուցեցին բուհի 6 ֆակուլտետների դեկանները:
Ուսումնակազմակերպական բաժնի պետ Արմեն Կարախանյանը ներկայացրեց ՀՊՏՀ հեռակա բակալավրիատի 1-4-րդ կուրսերի, առկա և հեռակա մագիստրատուրայի քննաշրջանների և դասընթացների ժամանակացույցը: Այն առաջիկայում կհրապարակենք ՀՊՏՀ պաշտոնական կայքում:
Նիստում անդրադարձ արվեց վարձավճարների հավաքագրման, ինչպես նաև ընթացիկ այլ հարցերի:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին