Պատմվածքի մրցույթն այսօր ավարտվում է

Դիտումների քանակ՝ 997

Սիրելի ՀՊՏՀ-ականներ, այսօր ավարտվում է պատմվածքի մրցույթը, որը, ինչպես հայտնի է, նախաձեռնել էր ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը՝ Ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար, պրոֆեսոր Սիմոն Հակոբյանի առաջարկությամբ:
Մենք նախապես հայտարարել էինք, որ մրցույթին պատմվածքները ներկայացնելու վերջնաժամկետը մարտի մեկն է, մարտի 1-ը ներառյալ, ուստի այսօր ավարտվում է պատմվածքները ներկայացնելու ժամկետը: Սակայն այսօր մինչև գիշերվա ժամը 24.00-ն դուք դեռ կարող եք ներկայացնել պատմվածք, և դրանք ևս կընդգրկվեն մրցույթում:
Այս պահի դրությամբ մրցույթի կազմկոմիտեն ստացել է 57 պատմվածք, որոնք բոլորն էլ հրապարակվել են թե՛ ՀՊՏՀ պաշտոնական կայքում (https://asue.am/am/media/projects/pages/stories), թե՛ ՀՊՏՀ ֆեյսբուքյան էջում: Մրցույթի կազմկոմիտեն նախապես կհայտարարի որևէ օր, և այդ օրը բոլոր պատմվածքները միաժամանակ կհրապարակի ՀՊՏՀ ֆեյսբուքյան պաշտոնական էջում՝ հետևելու նաև դրանց արձագանքներին: Թեև, ինչպես վաղօրոք հայտարարել էինք, հաղթող պատմվածքներն ընտրվելու է մրցատյանի կողմից և ֆեյսբուքյան, այսպես ասած, լայքերը երկրորդական են:
Մրցույթի արդյունքները կամփոփվեն 2013 թվականի մայիսի սկզբին: Մինչ այդ մրցույթի կազմկոմիտեն պարբերաբար կտեղեկացնի մրցույթի ամփոփման ընթացքի, ինչպես նաև հաղթողների մասին:
Հիշեցնենք, որ նախագիծն իրականացվում է ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի աջակցությամբ։
Մրցանակային տեղեր գրաված հեղինակները կարժանանան դրամական մրցանակների (1-ին տեղ` 80. 000 դրամ, 2-րդ տեղ` 65. 00 դրամ, 3-րդ տեղ` 50. 000 դրամ) և հավաստագրերի: Ներկայացված լավագույն պատմվածքները կտպագրվեն «Տնտեսագետ» ամսագրում:
Հետևեք մեր լրատվությանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին