ՀՊՏՀ-ում զարկ կտրվի բասկետբոլի զարգացմանը. հաղթող դարձան ֆինանսական ֆակուլտետի բասկետբոլիստները

Դիտումների քանակ՝ 1112

Երեկ եզրափակիչ խաղերով ավարտվեցին ՀՊՏՀ միջֆակուլտետային բասկետբոլի տղաների մրցումները, և հայտնի դարձան հաղթողները: 22:20 հաշվով հաղթանակ տանելով կառավարման ֆակուլտետի հավաքականի նկատմամբ` ֆինանսականի թիմը դարձավ հաղթող: Երկրորդ մրցապայքարում ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի թիմը 16:13 հաշվով հաղթեց հաշվապահական հաշվառման և աուդիտի թիմին: Արդյունքում` առաջին տեղը գրավեց ֆինանսական ֆակուլտետի թիմը, երկրորդը` կառավարման, երրորդը` ինֆորմատիկայի և վիճակագրության: (1-ին տեղ գրաված Ֆինանսական ֆակուլտետ)

ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Սիմոն Հակոբյանն այսօր լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում նշեց, որ տարվա առաջին առաջնությունը բասկետբոլով սկսելը պայմանավորված է այս մարզաձևը զարգացնելու միտմամբ: «Բասկետբոլը հետ էր մնում մյուս մարզաձևեից: Այդ բացը ակնհայտ դարձավ վերջին տարիների հանրապետական ուսանողական մարզական խաղերում, և այժմ ամբիոնն իր ներուժը նպատակաուղղելու է այս հրաշալի մարզաձևի զարգացմանը, ինչում ռեկտոր Կորյուն Աթոյանը  (2-րդ տեղ գրաված Կառավարման ֆակուլտետ) պատրաստակամ է աջակցել ու ոգևորել մեզ:

Արդեն այս մրցումներում իրենց փորձն ու եռանդը ներդրեցին և կշարունակեն նույն ոգով աշխատել ամբիոնի դասախոս Հակոբ Կյոկչյանը և դոցենտ Կառլեն Սարգսյանը»,-նշեց Սիմոն Հակոբյանը:
Սիրելի մարզասերներ, հիշեցնենք` բասկետբոլի աղջիկների հավաքականների մրցումները կսկվեն մարտի 5-ին: Դրանց ավարտից հետո սպասվում է մրցումների հանդիսավոր եզրափակում:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը շնորհավորում է ապագա ֆինանսիստների հաղթանակը և        (3-րդ տեղ գրաված Ինֆորմ. և վիճ. ֆակուլտետ)      բոլոր    մասնակից թիմերին մաղթում հետագա մարզական հաջողություններ ու մրցակցելու անկոտրում կամք:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին