Այսօր հայտնի կդառնան ՀՊՏՀ միջֆակուլտետային բասկետբոլի մրցումների տղաների հավաքականների հաղթողները

Դիտումների քանակ՝ 856

Փետրվարի 26–ին մեկնարկած ՀՊՏՀ միջֆակուլտետային բասկետբոլի մրցումները` համալսարանի 6 ֆակուլտետների տղաների թիմերի մասնակցությամբ, այսօր եզրափակիչ խաղով հայտնի կդարձնեն հաղթողներին:
Երեկվա հանդիպումները ֆակուլտետային թիմերն ավարտել են հետևյալ արդյունքներով.
կառավարման/ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման` 25։23,
հ/հ և աուդիտի/ ինֆորմատիկայի և վիճակագրության՝ 15։13,
ֆինանսական/ տնտեսության կարգավորման և ՄՏՀ` 28։16:

Սիրելի մարզասերներ, այսօր ՀՊՏՀ կենտրոնական մարզասրահում տեղի կունենան միջֆակուլտետային առաջնության եզրափակիչ խաղերը։ Ժամը 14.30-ին 1-2-րդ տեղերի համար կպայքարեն կառավարման և ֆինանսական, 15.10-ին` հ/հ և աուդիտի և ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետների տղաների հավաքական թիմերը (3-4-րդ տեղեր):

Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը ՀՊՏՀ բասկետբոլիստներին մաղթում է գեղեցիկ և դիտարժան խաղ, մարզական հաջողություններ:
Մեկ ճշգրտում` աղջիկների հավաքակաների մրցումները կսկվեն մարտի 5-ին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին