ՀՊՏՀ գիտության բաժնի պետ Խորեն Մխիթարյանը հարցազրույց է տվել Banks.am-ին
Banks.am լրատվական կայքն այսօր հրապարակել է ՀՊՏՀ գիտության բաժնի պետ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Խորեն Մխիթարյանի հետ հարցազրույց` մասնավորապես անդրադառնալով նրա տարեսկզբյան այցին Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուր, որտեղ կայացել է «Մենեջմենթի, սոցիալական գիտությունների և արդյունաբերական ինժեներիայի 3-րդ միջազգային համաժողովը»` Ասիայում նման ձևաչափի խոշորագույն գիտական միջոցառումներից մեկը: Նշվում է, որ ՀՊՏՀ գիտության բաժնի պետը համաժողովի ամփոփման արդյունքներով 3 առանձին մրցանակների է արժանացել՝ լիագումար նիստի լավագույն զեկուցման, բաժանմունքի լավագույն նախագահողի և բաժանմունքի լավագույն ելույթի համար:
Հարցազրույցում անդրադարձ է կատարվում Հայաստանի ֆինանսական համակարգին նվիրված այդ երկու զեկուցումներին` «ՀՀ բանկային համակարգի գործունեության կարգավորման հիմնական գործիքները և զարգացման հեռանկարները» և «Բանկային համակարգի իրացվելիության կառավարման արդի հիմնախնդիրները հետճգնաժամային ժամանակաշրջանում» թեմաներով և նրանում արծարծված հիմնախնդիրներին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին