Զբոսաշրջության ոլորտի ապագա կառավարիչները հետամուտ են սպառողների իրավունքների պաշտպանությանը
ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի զբոսաշրջության կառավարում մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները «Զբոսաշրջության ապահովագրություն և անվտանգության ապահովում» առարկայի շրջանակներում այսօր առիթ ունեցան ունկնդրելու և հարցեր ուղղելու «Սպառողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանին: Վերջինս ուսանողներին հյուր էր եկել և դասախոսությամբ հանդես եկավ ՀՊՏՀ հակաճգնաժամային և զբոսաշրջության կառավարման ամբիոնի ասիստենտ, առարկայի դասախոս Ստեփան Մանթարլյանի հրավերով:
Զբոսաշրջության ոլորտի ապագա կառավարիչները բազմաթիվ հարցեր ուղղեցին բանախոսին: Հարցերը վերաբերում էին հասարակական սննդի, առհասարակ սննդի անվտանգության, քաղաքային տրանսպորտի էկոլոգիական անվտանգության և ծառայությունների այլ ոլորտներում սպառողների իրավունքների պաշտպանության հարցերին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին