ՀՊՏՀ միջֆակուլտետային բասկետբոլի մրցումները շարունակվում են

Դիտումների քանակ՝ 776

Երեկ մեկնարկեցին ՀՊՏՀ միջֆակուլտետային բասկետբոլի մրցումները` համալսարանի 6 ֆակուլտետների թիմերի մասնակցությամբ: Ինչպես երեկ, այսօր ևս մրցապայքարում տղաներն են:
Երեկվա հանդիպումները ֆակուլտետային թիմերն ավարտել են հետևյալ արդյունքներով.
ինֆորմատիկայի և վիճակագրության/տնտեսության կարգավորման և ՄՏՀ` 14:9,
կառավարման/հաշվապահական հաշվառման և աուդիտի` 16:8, ֆինանսական/ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման` 19:12:

Սիրելի մարզասերներ, այսօր ՀՊՏՀ մարզասրահում մրցումները կսկսվեն ժամը 15.00-ին: Մրցասպարեզ դուրս կգան հետևյալ ֆակուլտետների թիմերը`
ֆինանսական/ տնտեսության կարգավորման և ՄՏՀ,
մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման/կառավարման,
ինֆորմատիկայի և վիճակագրության/ հաշվապահական հաշվառման և աուդիտի:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը ՀՊՏՀ բասկետբոլիստներին մաղթում է գեղեցիկ և դիտարժան խաղ, մարզական հաջողություններ:
Հիշեցնենք, որ աղջիկների հավաքակաների մրցախաղերը կընթանան մարտի 4-7-ը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին