Ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառում` փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնում
25.02.2013
Դիտումների քանակ՝ 1024
ՀՊՏՀ փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնում այսօր սկսվեց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարք: Ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի և աշխատակիցների համար «Հայկական հարցի միջազգայնացումը, դասերը և հետևանքները» թեմայով զեկուցումով հանդես եկավ ամբիոնի վարիչ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արամ Սարգսյանը: Բանավեճ-քննարկման ձևաչափով առաջին հանդիպումն անցավ աշխատանքային հագեցած մթնոլորտում:
Հաջորդ հանդիպմանը` մեկ ամիս անց, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արարատ Հակոբյանը կզեկուցի «Հայ ազգային քաղաքական կուսակցությունների ձևավորման և գործունեության հարցի շուրջ» թեմայով:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին