Հայտարարություն պատմվածքի մրցույթի վերաբերյալ

Դիտումների քանակ՝ 865

Սիրելի ՀՊՏՀ-ականներ, ցանկանում ենք ևս մեկ անգամ ձեզ հիշեցնել, որ ավարտին է մոտենում մեր կողմից հայտարարված պատմվածքի մրցույթի՝ պատմվածքները ներկայացնելու վերջնաժամկետը: Տեղին ենք համարում հիշեցնել, որ դուք հնարավորություն ունեք ձեր պատմվածքները ներկայացնել մինչև մարտի 1-ը (1-ը ներառյալ): Միաժամանակ հայտնում ենք, որ այս պահի դրությամբ մրցույթի կազմկոմիտեն արդեն իսկ ստացել է 35 պատմվածք, որոնք բոլորը հրապարակվել են թե ՀՊՏՀ պաշտոնական կայքում (https://asue.am/am/media/projects/pages/stories), թե ՀՊՏՀ ֆեյսբուքյան էջում:
Իսկ բոլոր նրանք, ովքեր առաջին անգամ են տեղեկանում այս մրցույթի մասին, մանրամասներին կարող են ծանոթանալ հետևյալ հասցեով՝ https://asue.am/am/media/projects/pages/new-project-asue-media-and-public-relations-division-announces-a-story-contest:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին