ՀՊՏՀ հեռակա մագիստրատուրայի շրջանավարտների ավարտական դիպլոմներն այսօրվանից տրվում են

Դիտումների քանակ՝ 1064

ՀՊՏՀ ուսումնակազմակերպական բաժնի պետ Արմեն Կարախանյանը լրատվության և հասարակայնության հետ կապերի  բաժնին տեղեկացրեց, որ այսօրվանից սկսած՝ իրենց բաժնից ՀՊՏՀ հեռակա մագիստրատուրայի շրջանավարտները կարող են ստանալ իրենց ավարտական դիպլոմները:

Դիպլոմները կարող եք ստանալ աշխատանքային օրերին, ժամը 9.00-ից մինչև 17.30-ը:

Շնորհավորում ենք ձեզ բուհն ավարտելու կապակցությամբ և մաղթում ենք բեղմնավոր աշխատանքային գործունեություն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին