Այսօր մեկնարկեց լուծարքային շրջանի երկրորդ փուլը

Դիտումների քանակ՝ 909

ՀՊՏՀ-ում այսօր մեկնարկեց լուծարքային շրջանի երկրորդ փուլը, որին մասնակցում են առկա ուսուցման բակալավրիատի 1-4-րդ, առկա և հեռակա ուսուցման մագիստրատուրայի ուսանողները: Քննությունները կանցկացվեն քննական տարբեր ձևերով` թե՛ համակարգչային կենտրոնում, թե՛ ֆակուլտետներում: 2-րդ լուծարքային շրջանը կավարտվի փետրվարի 22-ին:
Հեռակա ուսուցման բակալավրիատի 1-3-րդ կուրսերի 2-րդ լուծարքային շրջանի սկիզբը, ըստ նախապես կազմված և հաստատված ժամանակացույցի, փետվարի 18-ն էր, սակայն կառավարության որոշմամբ այդ օրը ոչ աշխատանքային է սահմանվել, ուստի այդ օրը նշանակված լուծարքը կանցկացվի փետրվարի 19-ին:
Հեռակա ուսուցման 4-րդ, ինչպես նաև 5-րդ կուրսերի լուծարքային շրջանների մասին կարող եք տեղեկանալ նաև ՀՊՏՀ պաշտոնական (аsue.am) կայքի 6-րդ բաների «Որոշումներ` ռեկտորատից» խորագրի ներքո, որտեղ տեղադրված են ինչպես հեռակա ուսուցման համակարգի 2012-2013 ուստարվա 1-ին կիսամյակի քննաշրջանի և 2013-2014 ուստարվա ուսումնական պարապմունքների կազմակերպման (քաղվածքով), այնպես էլ 1-4 կուրսերի առկա բակալավրիատի, առկա և հեռակա մագիստրատուրայի միջանկյալ և ամփոփիչ քննաշրջանների (լուծարքներով հանդերձ) ժամանակացույցերը: 

Հաջողություն ենք մաղթում քննություն հանձնող բոլոր ուսանողներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին