ՀՊՏՀ ասպիրանտն արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության գիտության պետական կոմիտեի դրամաշնորհին
ՀՊՏՀ տեսական տնտեսագիտություն մասնագիտության 3-րդ տարվա ասպիրանտ Գայանե Ավետիսյանը ՀՀ ԿԳ նախարարության գիտության պետական կոմիտեի հայտարարած «Ասպիրանտների հետազոտությունների աջակցության ծրագիր-2012» մրցույթում արժանացել է դրամաշնորհի:
«Ծրագրին ներկայացրել էի «Տնտեսական մրցակցության պաշտպանության հիմնախնդիրները ՀՀ-ում (տեսության և պրակտիկայի հարցեր)» թեմայով գիտական ուսումնասիրությունը, և ինձ համար շատ հաճելի էր տեղեկանալ, որ աշխատանքս արժանացել է նման բարձր գնահատականի և ինձ հնարավորություն է ընձեռվել շարունակելու այս թեմայով իմ ուսումնասիրությունները»,-լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ասաց Գայանե Ավետիսյանը և վստահեցրեց, որ պատրաստվում է լուրջ հետազոտական աշխատանք կատարել:
Տեղեկացնենք, որ Գայանե Ավետիսյանը գերազանցության դիպլոմով ավարտել է մեր բուհի տնտեսագիտության տեսություն մասնագիտության բակալավրիատն ու մագիստրատուրան:
Հաջողություններ ենք մաղթում երիտասարդ գիտնական հետազոտողին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին