Մեր համալսարանում այսօր սկսվել են դասերը. ընթացքի մասին զեկուցվել է ռեկտորատում

Դիտումների քանակ՝ 999

Այսօր մեր համալսարանում սկսվել են 2012-2013թթ. ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի դասերը: Դասապրոցեսի կազմակերպման հարցին այսօր կայացած ռեկտորատի նիստում անդրադարձան դեկանները՝ զեկուցելով, որ գործընթացը կազմակերպվել է առանց շեղումների, և այս պահի դրությամբ լսարաններում դաս է՝ նախապես ներկայացված դասացուցակներին համապատասխան:
Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր սկսվել են առկա ուսուցման բակալավրիատի և առկա ուսուցման մագիստրատուրայի երկրորդ կիսամյակի դասերը: 
Սիրելի ուսանողներ, ևս մեկ անգամ հիշեցնում ենք, որ ուրբաթ օրը՝ փետրվարի 8-ին, դասացուցակները հրապարակվել են նաև ՀՊՏՀ պաշտոնական կայքի (asue.am) «Ֆակուլտետներ» բաժնի «Դասացուցակներ» խորագրի ներքո:
Ռեկտորատի նիստում դեկանները զեկուցեցին նաև 2012-2013 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանի առաջին լուծարքի ամփոփման և երկրորդ լուծարքի նախապատրաստման մասին՝ ընդգծելով, որ առաջին լուծարքն անցել է առանց արտառոց դեպքերի, և իրենք պատրաստ են անցկացնել երկրորդ լուծարքը: Քննարկվեցին ընթացիկ հարցեր ևս:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին