Մեկնարկում են հեռակայի դասերը. դասացուցակները՝ առցանց

Դիտումների քանակ՝ 2868

2017-2018 ուստարվա 2-րդ կիսամյակը հեռակա բակալավրիատի 1-4-րդ և հեռակա մագիստրատուրայի 1-2-րդ կուրսերում կմեկնարկի փետրվարի 26-ին: Ուսումնական պարապմունքները կտևեն 4 շաբաթ: Նշված կուրսերի քննաշրջանի և վերահանձնումների, ինչպես նաև ավարտական կուրսերի ուսումնաարտադրական, գիտահետազոտական փորձառության ու ավարտական աշխատանքների պաշտպանության ժամկետներին ծանոթացեք հետևյալ հղումով՝ media.asue.am/upload/2017_docs/heraka.pdf:

ՀՊՏՀ դեկանատները մեզ են տրամադրել դասացուցակների էլեկտրոնային տարբերակները, որոնց կարող եք ծանոթանալ այստեղ:

Հաջող ուսումնաշրջան ենք մաղթում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին