ՀՊՏՀ հեռակա ուսուցման մագիստրատուրայի դասերի կազմակերպման ժամանակացույցը

Դիտումների քանակ՝ 732

ՀՊՏՀ հեռակա ուսուցման մագիստրատուրայի սիրելի’ ուսանողներ, ինչպես խոստացել էինք, ներկայացնում ենք հեռակա ուսուցման մագիստրատուրայի 2012-2013 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի դասերի կազմակերպման ժամանակացույցը: Առաջին կուրսերի դասերը կընթանան մարտի 25-ից ապրիլի 19-ը, 2-րդ կուրսերինը`փետրվարի 18-ից մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում:
Այս մասին ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ ՀՊՏՀ 2012-2013 ուսումնական տարվա առկա և հեռակա ուսուցման բակալավրիատի, առկա ուսուցման մագիստրատուրայի 2-րդ կիսամյակի դասերի մեկնարկի ժամանակացույցին մենք արդեն անդրադարձել էինք: 

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին