Այսօր ՀՊՏՀ-ում քննությունների վերջին օրն է. լուծարքները կսկսվեն հունվարի 31-ին

Դիտումների քանակ՝ 759

ՀՊՏՀ-ում այսօր կավարտվեն ամփոփիչ քննաշրջանի քննությունները, որոնք սկսվել էին հունվարի 8-ին:
Ամփոփիչ քննաշրջանի հաջորդ փուլը` լուծարքները համալսարանում կսկսվեն հունվարի 31-ին և 2 փուլով կընթանան մինչև փետրվարի 22-ը:
Սիրելի ուսանողներ, ՀՊՏՀ պաշտոնական (аsue.am) կայքի 6-րդ բաների «Որոշումներ` ռեկտորատից» խորագրի ներքո դուք կարող եք գտնել ինչպես հեռակա ուսուցման համակարգի 2012-2013 ուստարվա 1-ին կիսամյակի քննաշրջանի և 2013-2014 ուստարվա ուսումնական պարապմունքների կազմակերպման (քաղվածքով), այնպես էլ 1-4 կուրսերի առկա բակալավրիատի, առկա և հեռակա մագիստրատուրայի միջանկյալ և ամփոփիչ քննաշրջանների (լուծարքներով հանդերձ) ժամանակացույցերը:
Շնորհավորում ենք մեր բոլոր այն ուսանողներին, ովքեր այսօր հաջողությամբ ամփոփեցին կամ դեռ կամփոփեն քննաշրջանը, իսկ նրանց, ովքեր ինչ-ինչ պատճառներով դեռ վերահանձնումներ ունեն, մաղթում ենք հաջողություն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին