Այսօր ՀՊՏՀ խորհրդի նախագահ, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ծննդյան տոնն է
Այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահ, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի ծննդյան օրն է, ինչի առիթով ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության անունից շնորհավորանքի խոսք է հղել: Այն ներկայացնում ենք ստորև.
Մեծարգո Հովիկ Արգամի
Առիթ ունենք ուրախությամբ արձանագրելու, որ այսօր Ձեր ծննդյան օրն է, Ձեր` պետական գործչի, մեր բուհի խորհրդի ղեկավարի ու բարեկամի ծննդյան հոբելյանը: Այն առիթ է տալիս մեզ` ՀՊՏՀ ղեկավարությանը, պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողությանը հղելու Ձեզ ջերմ շնորհավորանքներ, ցանկանալու առողջություն, անսպառ եռանդ ու կորով, կյանքի վերընթաց ուղի:
Առիթն օգտագործելով, որպես առհավատչյա հարգանքի ու երախտագիտության, պետք է փաստենք, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն ի դեմս Ձեզ` վայելում է բացառիկ մարդկային ու մասնագիտական հատկանիշներով օժտված ղեկավարի հոգածությունն ու ուշադրությունը:
Ցանկանում ենք, որ այս հոբելյանը Ձեր արգասաբեր գործունեությունը հարստացնի նորանոր դրվագներով, որոնք ծառայեցնում եք մեր ժողովրդի բարեկեցիկ ու հուսալի ապագայի կերտմանը:
Թող գալիք տարիները հարստացնեն Ձեր կենսափորձը, լեցուն լինեն անձնական ու աշխատանքային նորանոր գեղեցիկ էջերով:
Հարգանքով՝
ՀՊՏՀ ռեկտոր
Կորյուն Աթոյան