Սպորտը՝ տնտեսության բաղկացուցիչ մաս

Դիտումների քանակ՝ 912

Ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնում շարունակվում են հունվարի 14-ից սկիզբ առած սեմինար դասընթացները` ամբիոնի դասախոսների և աշխատակիցների համար: Հիշեցնենք, որ դրանք վարում են վերոնշյալ ամբիոնի դասախոսները` ըստ իրենց մասնագիտացման ոլորտի:
Այսօր «Սպորտը որպես տնտեսության բաղկացուցիչ մաս» թեմայով սեմինար դասընթացը վարեց ամբիոնի դասախոս Հակոբ Կյոկչյանը: Վերջինս, անդրադառնալով սպորտին, որպես տնտեսության շահութաբեր ոլորտի՝ խոսեց ճանաչված մարզական ակումբների, նրանց կողմից իրենց երկրների տնտեսություններին բերած եկամուտների մասին: Բանախոսը ներկայացրեց Անգլիայի հանրահայտ «Մանչեստր Յունայթիդի» ֆուտբոլային ակումբի օրինակը: Տեսական նյութի հաղորդումից հետո հնչեցին հարցեր, ծավալվեց քննարկում:
Սեմինար դասընթացի գործնական մասն անցկացվեց մարզադահլիճում: Հակոբ Կյոկչյանի ղեկավարությամբ մասնակիցները կատարեցին շարային և համալիր վարժություններ:
Վաղը «Աթլետիկայի ծագումը և զարգացումը» թեմայով սեմինար դասընթացը կվարի ամբիոնի դասախոս Էլեոնորա Գրիգորյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին