Պրակտիկայի անցկացման նոր հնարավորություն

Դիտումների քանակ՝ 1035

Սիրելի՛ ուսանողներ, կարիերայի և մարքեթինգի կենտրոնից տեղեկացնում են, որ մեր բուհի և «ԷԿԼՕՖ» հիմնադրամի (որը ECLOF International Global family-ի անդամ է, (կենտրոնը` Ժնև, Շվեյցարիա), ինչպես նաև MFC` Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի և Նոր Անկախ Պետությունների միկրոֆինանսական կենտրոնի անդամ (կենտրոնը Վարշավա, Լեհաստան) միջև կնքվել է համագործակցության պայմանագիր: Այժմ կենտրոնում տարվում են ինտենսիվ աշխատանքներ ուսումնական պլանով նախատեսված պրակտիկաների անցկացման վայրերը ընդլայնելու ուղղությամբ: Կենտրոնից հավաստիացնում են, որ այսուհետ գրեթե բոլոր մասնագիտությունների ուսանողները հնարավորություն են ստանալու անցնել իրենց պրակտիկան նեղ մասնագիտական վայրերում:
Մանրամասն հարցերի համար դիմեք ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոն:


ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին