Որոշվել է ՀՊՏՀ մարզաբնակ ուսանողների քննությունների կազմակերպման կարգը և ժամանակացույցը

Դիտումների քանակ՝ 893

ՀՊՏՀ լրատվութան և հասարակայնության հետ կապերի բաժինն արդեն տեղեկացրել է, որ համաձայն ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի` Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներին ուղղած գրության` մեր համալսարանը ձեռնամուխ է եղել հունվարի 8-11-ը քննություններին չներկայացած մարզաբնակ ուսանողների քննությունները պատշաճորեն կազմակերպելուն:

Այս առնչությամբ ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը դեկանների հետ խորհրդակցության ժամանակ քննարկել է վերոնշյալ մարզաբնակ ուսանողների քննությունների կազմակերպման ընթացակարգի և ժամանակացույցի հետ կապված հարցեր: Որոշվել է համակարգչային թեստային քննությունները կազմակերպել հունվարի 24-25-ը, իսկ մյուս քննաձևերով` հունվարի 21-ից մինչև առաջին լուծարքը (հունվարի 31-ը):
Հաջողություն ենք մաղթում ուսանողներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին