Հունվարի 14-ին սկսված սեմինարները կշարունակվեն մինչև հունվարի 28-ը
Հունվարի 14-ին ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնում սկիզբ առած սեմինար դասընթացները` ամբիոնի դասախոսների և աշխատակիցների համար, կշարունակվեն մինչև հունվարի 28-ը: «Սեմինարներն անցկացվելու են նույն կառուցվածքային սկզբունքով` տեսական ու գործնական մասով, ամեն հաղորդումից հետո կհնչեն ոչ միայն հարցեր, այլև կարվեն լրացումներ, կծավալվեն քննարկումներ: Այս երկու օրվա աշխատանքն արդեն իսկ խանդավառություն է առաջացրել ամբիոնի դասախոսների շրջանում և պատրաստակամություն է նկատվում շարունակելու նույն ոգևորությամբ»,- լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար, պրոֆեսոր Սիմոն Հակոբյանը:
Այսօր սեմինար դասընթացը վարեց ամբիոնի դոցենտ Կառլեն Սարգսյանը, թեման էր «Հանդբոլի ծագումը և զարգացումը»: Գործնական պարապմունքի ընթացքում շարային և համալիր վարժությունների հետ մեկտեղ մասնակիցներին ուսուցանվեցին մարզաձևի տեխնիկական էլեմենտները:
Առաջիկա երկու օրերին դասընթացներ կվարեն ամբիոնի դասախոսներ Ստանիսլավ Ավանեսովը և Էլեոնորա Գրիգորյանը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին