Փիլիսոփայության ամբիոնի դոցենտ Սոֆյա Օհանյանը` գրական մրցույթի մրցանակակիր

Դիտումների քանակ՝ 982

«Ազատագրված հայրենիքն իմ հոգու հայելիով». այսպես է կոչվում այն գրական մրցույթը, որին մասնակցելով, մեր համալսարանի փիլիսոփայության ամբիոնի դոցենտ Սոֆյա Օհանյանը արժանացել 2-րդ մրցանակի: Մրցույթի կազմակերպիչներն են «Արցախակերտում» նախաձեռնությունը և «Կամք» հասարակական կազմակերպությունը:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին Սոֆյա Օհանյանը հայտնեց, որ մրցույթին ներկայացրած իր երկու պատմվածքներից` «Պատերազմ և խաղաղություն»  և «Անթեոս», հաղթել է առաջինը, որը մրցույթի առաջին 3 մրցանակներին արժանացածների հետ միասին կտպագրվի ժողովածուով և «Գրական թերթում»:
Շնորհավորում ենք մեր գործընկերոջը և մաղթում ստեղծագործական նոր հաջողություններ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին