ՀՊՏՀ ուսանողները լուսանկարվեցին Ձմեռ պապիկի գլխարկներով (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 1020

Այսօր` դեկտեմբերի 21-ին, ՀՊՏՀ մեծ դահլիճում տոնական տրամադրություն էր: Ոգևորությամբ արձագանքելով ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությանը և ձեռք բերելով Ձմեռ պապիկի գլխարկներ` ուսանողները, այդ թվում` նաև մեր բուհում այս տարվանից սովորող արտասահմանցի ուսանողները հավաքվել էին լուսանկարվելու: Նրանց միացավ նաև ռեկտոր Կորյուն Աթոյանը: Ուսանողները, ՀՊՏՀ ռեկտորի հետ միասին, մեծ խանդվառությամբ ու ոգևորությամբ լուսանկարվեցին նաև ՀՊՏՀ նորակառույց բակում:

Ամանորյա այս լուսանկարները, ուսանողական խորհրդի հավաստիացմամբ, կդառնան ՀՊՏՀ տոնածառերը, միջանցքները և լսարանները զարդարող տոնական բացիկներ, պոստերներ ու տարաբնույթ զարդանախշեր:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին