Մեր ուսանողների ինքնատիպ տոնածառերը (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 849

ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմին և աշխատակիցներին կառավարման ֆակուլտետի ուսանողները հաճելի անակնկալ մատուցեցին: ՀՊՏՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահում ներկայացվեցին  կառավարման ֆակուլտետի տարբեր կուրսերի ուսանողների ուժերով պատրաստված յուրօրինակ ու ինքնատիպ տոնածառերը` մեր կրթօջախ բերելով Ամանորի շունչը:

Նշենք, որ տոնածառերը մասնակցում են ՀՊՏՀ ուսանողական խորհրդի հայտարարած ինքնատիպ տոնածառերի մրցույթին:

Նմանատիպ տոնածառերի ցուցադրություն  առաջիկա օրերին տեղի կունենան նաև ՀՊՏՀ մյուս ֆակուլտետներում, որից հետո հեղինակավոր մրցատյանը կորոշի հաղթողին:

ՀՊՏՀ   Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին