Մյուս կիսամյակից կրեդիտային համակարգով հեռակա ուսուցման բակալավրիատում կհանձնարարվի անհատական աշխատանք

Դիտումների քանակ՝ 2044

ՀՊՏՀ գիտական խորհրդի 2012 թվականի դեկտեմբերի 10-ի որոշմամբ` 2012-2013 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակից կրեդիտային համակարգով հեռակա ուսուցմամբ բակալավրիատում կհանձնարարվի և  0–10 միավորով կգնահատվի անհատական աշխատանք այն նույն մոդուլներից, որոնցից հանձնարվում են առկա ուսուցման բակալավրիատում:

Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, այս ուսումնական տարվանից առկա ուսուցմամբ բակալավրիատում  յուրաքանչյուր կիսամյակում հանձնարարվում է երկու անհատական աշխատանքից ոչ ավելի` ընդհանուր մասնագիտական մոդուլներից միայն «Տնտեսագիտության տեսություն» դասընթացից 3-րդ կիսամյակում (եկրորդ  կուրսի  առաջին  կիսամյակում) և  մասնագիտացման մոդուլներից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին