Ֆիզդաստիարակության ամբիոնի պրոֆեսոր Սիմոն Հակոբյանի պատմվածքը` լավագույնների շարքում

Դիտումների քանակ՝ 1480

Մեր համալսարանի ֆիզդաստիարակության ամբիոնի պրոֆեսոր Սիմոն Հակոբյանն այս տարի աշնանը մասնակցել է «Անտարես» հրատարակչության կազմակերպած «Արձակ 2012» պատմվածքի մրցույթին` ներկայանալով իր «Մարդն ու շնիկը» պատմվածքով: 
Այսօր արդեն կարող ենք ուրախությամբ տեղեկացնել, որ Սիմոն Հակոբյանի «Մարդն ու շնիկը» ընդգրկվել է մրցույթի եզրափակչին ներկայացված 16 լավագույն պատմվածքների շարքում և տպագրվել ժողովածուով: Այս գեղեցիկ ձեռքբերումը վավերացվել և նշվել է «Անտարես» հրատարակչության շնորհած եզրափակչի մասնակցության վկայականով, հեղինակի գովազդային պաստառով և հովանավորի կողմից` արժեքավոր նվերով:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը շնորհավորում է Սիմոն Հակոբյանին` մաղթելով նրան նորանոր ստեղծագործական առկայծումներ ու բեղմնավոր գրիչ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին