Պատմվածքի մրցույթի առաջին պատմվածքն արդեն ստացել ենք

Դիտումների քանակ՝ 1249

Սիրելի ուսանողներ, հարգելի գործընկերներ, ինչպես հիշում եք, անցած շաբաթ հայտարարել էինք, որ ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը ֆիզդաստիարակության ամբիոնի պրոֆեսոր Սիմոն Հակոբյանի առաջարկությամբ և նրա հետ համատեղ նախաձեռնում է պատմվածքի մրցույթ: 

Այսօր արդեն առիթ ունենք մեր ընթերցասեր բարեկամներին բարի լուր հայտնելու. լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը ստացել է առաջին պատմվածքը, որը վերնագրված է «Աշնանային պատմություն»: Մեր հայտարարածի համաձայն՝ պատմվածքը ստացվել է ծածկանունով և այդպես էլ ներկայացնում ենք ձեզ։

Հարգելի ՀՊՏՀ–ականներ, երբ պատմվածքները ներկայայացնելու վերջնաժամկետը լրանա, իսկ այն մարտի 1–ն է, մենք դրանից հետո մեկ անգամ էլ բոլոր պատմվածքները նույն ժամանակահատվածում միասին կտեղադրենք ՀՊՏՀ ֆեյսբուքյան էջում, որպեսզի դրանք ձեր հավանությանն (like) արժանան, այսպես ասած, հավասար պայմաններում, նույն ժամանակահատվածում։ Ի դեպ, պատմվածքները թեթևակի խմբագրվում են, սակայն առանց բովանդակային միջամտության։

Առաջին պատմվածքին կարող եք ծանոթանալ այստեղ։

 Այս, ինչպես նաև հետագա մյուս պատմվածքներն ամբողջությամբ ընթերցելու համար այցելեք ՀՊՏՀ պաշտոնական կայքի (asue.am) «Մեդիա» բաժնի «Պատմվածքի մրցույթ» ենթաբաժին կամ կայքի շարժական գլխագիր (բաներ):

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին