Երաժիշտ և երգահան Վահան Արծրունին կհյուրընկալվի ՀՊՏՀ–ում. ՈՒԽ միջոցառումները՝ Ամանորին ընդառաջ

Դիտումների քանակ՝ 968

ՀՊՏՀ ուսանողական խորհուրդն Ամանորին ընդառաջ նախաձեռնել է մրցույթներ ու միջոցառումներ: Արդեն հայտարարված կրեատիվ տոնածառների մրցույթին ավելացել է ևս մեկը` «Նամակ Ձմեռ պապին» մրցույթը: Ուսանողները Ձմեռ պապին ուղղված իրենց նամակները պետք է գցեն ՀՊՏՀ հաշվապահական հաշվառում և աուդիտի ֆակուլտետում դրված արկղիկում: Ամենահետաքրքիր, յուրօրինակ և բոլորից տարբերվող նամակը կտպագրվի «Էկոնոմ plus» ուսանողական ամսագրում:
Դեկտեմբերի 20-ին, ժամը 14.00-ին ՀՊՏՀ մեծ դահլիճում կհյուրընկալվի հայ ճանաչված երաժիշտ և երգահան Վահան Արծրունին: ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը տեղեկացնում է, որ հանդիպումը կազմակերպվելու է նոր ձևաչափով:
Դեկտեմբերի 21-ին, ժամը 14:00-ին ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը բոլորին հրավիրում է մեծ դահլիճ` Ձմեռ պապիկի գլխարկով լուսանկարվելու: Ամանորյա այս լուսանկարները կդառնան ՀՊՏՀ տոնածառները, միջանցքները և լսարանները զարդարող տոնական բացիկներ, պոստերներ ու զարդանախշեր:

Հիշեցնենք, որ անցյալ տարի ևս, արձագանքելով կառավարման ֆակուլտետի դեկան էդգար Ղազարյանի կոչին և ձեռք բերելով Ձմեռ պապիկի գլխարկներ, ուսանողությունը հավաքվել էր լուսանկարվելու: Նրանց էին միացել ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, կառավարման ամբիոնի պրոֆեսոր Վալերի Միրզոյանը, կառավարման ֆակուլտետի փոխդեկան Մերի Բադալյանը: 


ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին