ՀՊՏՀ մագիստրանտը զեկուցմամբ հանդես կգա սլավոնական համալսարանում
18.12.2012
Դիտումների քանակ՝ 1096
ՀՊՏՀ գիտության բաժնից լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեցին, որ դեկտեմբերի 19-ին, ժամը 15.00-ին Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի նիստերի սրահում Եվրասիական տնտեսական երիտասարդական համաժողովի շրջանակներում կկազմակերպվի «Հայաստանի Հանրապետության տնտեսության մրցունակությունը» խորագրով «Կլոր սեղան»:
«Կլոր սեղան»-ի աշխատանքներին կմասնակցի և «ՀՀ տնտեսության մրցակցային դիրքի տեղաշարժերը մակրոտնտեսական զարգացումների ներքո» թեմայով ելույթ կունենա ՀՊՏՀ մակրոտնտեսական քաղաքականություն և կանխատեսում մասնագիտության 2-րդ կուրսի մագիստրանտ Էդուարդ Հակոբյանը:
Զեկուցումերով հանդես կգան նաև Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ուսանողները:
Միջոցառմանը կմասնակցեն, իրենց դիտարկումները, առաջարկություններն ու տեսակետները կհայտնեն ՀՊՏՀ վերոնշյալ մասնագիտության մագիստրատուրայի
ուսանողները:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին