«Արարատ» ծրագրի մեկնարկային հանդիպումն այսօր ավարտվեց

Դիտումների քանակ՝ 1024

ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր շարունակվեց երեկ սկսված Տեմպուս 4–ի «Համալսարան – Գործատու Հայկական համակարգող գործակալություն» (№ 530321 TEMPUS-1-2012-1-AM-TEMPUS-SMHES)` («Արարատ») ծրագրի  մեկնարկի աշխատանքային հանդիպումը` գործընկեր կազմակերպությունների մասնակցությամբ: Տեղի ունեցավ գործընկեր կազմակերպություններից մեկական ներկայացուցիչ ընդգրկող` «Արարատ» ծրագրի կառավարման խորհրդի (նախագահ` ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյան) նիստ, որի ընթացքում քննարկվեցին աշխատանքային հարցեր. ճշգրտվեց հետագա աշխատանքների ժամանակացույցը, ընտրվեցին ծրագրին առնչվող տարբեր գործողությունների պատասխանատուները, քննարկվեցին ծրագրի արդյունավետ կառավարման հարցեր: 

Աշխատանքային երկրորդ օրով եզրափակվեց «Արարատ» ծրագրի մեկնարկային հանդիպումը։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին