Պատրաստվում ենք 2012–2013 ուստարվա առաջին կիսամյակի ամփոփ քննաշրջանին. ռեկտորատի նիստից
17.12.2012
Դիտումների քանակ՝ 1121
Գործող կարգի համաձայն` ՀՊՏՀ մանդատային հանձնաժողովը քննարկել է 2011-2012 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի արդյունքներով զեղչման ենթակա ուսանողների դիմումները և որոշել մասնակի փոխհատուցել 714 ուսանողի 2012-2013 ուսումնական տարվա առաջին կիսամյակի վարձավճարները: Այս մասին այսօր կայացած ռեկտորատի նիստում հայտնեց ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը։ Մանդատային հանձնաժողովի ներկայացրած որոշումը հաստատվեց ռեկտորատի կողմից։
Ֆակուլտետների դեկանները զեկուցեցին 2012–2013 ուստարվա հեռակա մագիստրատուրայի երրորդ կուրսի գիտահետազոտական պրակտիկայի ամփոփ արդյունքների մասին, ինչպես նաև ներկայացրեցին դասահաճախումների վիճակը։
Ուսումնակազմակերպական բաժնի պետ Արմեն Կարախանյանը տեղեկացրեց, որ պատասխանատու ստորաբաժանումները նախապատրաստվել են 2012–2013 ուստարվա առաջին կիսամյակի ամփոփ քննաշրջանի անցկացմանը՝ հիշեցնելով, որ ստուգարքները կսկսվեն դեկտեմբերի 20–ին և կտևեն դեկտեմբերի 28–ը, իսկ քննությունները կսկսվեն հունվարի 8–ին և կտևեն մինչև հունվարի 25–ը ներառյալ։

Այս գործընթացին վերաբերվող ժամանակացույցն ավելի վաղ ևս հրապարակել էինք բուհի պաշտոնական կայքում (տեսնել այստեղ):
Ռեկտորատի նիստում անդրադարձ եղավ ընթացիկ այլ հարցերի ևս։
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Ռեկտորատի նիստում անդրադարձ եղավ ընթացիկ այլ հարցերի ևս։
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին