ՀՊՏՀ մագիստրանտները ներկայացրեցին աշխարհի տարբեր երկրների զբոսաշրջության ոլորտը

Դիտումների քանակ՝ 1216

ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերություններ մասնագիտության 2-րդ կուրսի մագիստրանտերը «Միջազգային զբոսաշրջություն» դասընթացի շրջանակներում (ղեկավար միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի դոցենտ Դավիթ Հախվերդյան) այսօր պաշտպանեցին իրենց գիտահետազոտական աշխատանքները` նվիրված  աշխարհի երկրների զբոսաշրջությանը: Մագիստրանտները տեսապատկերների միջոցով ներկայացրեցին Շվեդիայի, Շրի Լանկայի, Բրազիլիայի, Չեխիայի, Մակեդոնիայի, Հունաստանի, Կիպրոսի և աշխարհի այլ երկրների զբոսաշրջիկների համար հետաքրքրություն ներկայացնող վայրերը, անդրադարձան այդ երկրներում զբոսաշրջության հիմնախնդիրներին ու զարգացման ուղղություններին` դրանք համեմատելով Հայաստանի հետ:

«Յուրաքանչյուր մագիստրանտ 10 րոպեի ընթացքում ներկայացրեց մեկ երկրի զբոսաշրջության ոլորտ: Այս աշխատանքների այսպիսի եղանակով ներկայացումը ոչ միայն ճանաչողական բնույթ ունի, այլև ընդլայնում է մագիստրատների մտահորիզոնը և հնարավորություն տալիս կատարելու այնպիսի բացահայտումներ, որոնք կարող են  օգտագործվել  Հայաստանում զբոսաշրջության ինդուստրիան զարգացնելու համար»,-մեզ հետ զրույցում նշեց Դավիթ Հախվերդյանը և վստահեցրեց, որ նման միջոցառումները նոր որակ են հաղորդում ուսումնառության գործընթացին:

 ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին