Սկսվել են առկա ուսուցմամբ մագիստրատուրայի 2-րդ կուրսերի փորձառության նախապատրաստական աշխատանքները

Դիտումների քանակ՝ 1012

ՀՊՏՀ առկա ուսուցմամբ մագիստրատուրայի գիտահետազոտական փորձառությունը, համաձայն նախապես հաստատված ուսումնական պլանի, կկազմակերպվի 2013 թվականի փետրվարի 9-ից մինչև ապրիլի 19-ը: Արդեն սկսվել են նախապատրաստական աշխատանքները: Կարիերայի և մարքեթինգի կենտրոնը ՀՊՏՀ բոլոր ամբիոններ է ուղարկել հատուկ շրջաբերականներ, որտեղ նշված են ՀՀ Կենտրոնական բանկի, բանկերի և այն կազմակերպությունների անունները, որտեղ գիտահետազոտական փորձառություն անցնելու համար կազմակերպվում է հարցազրույց կամ թեստավորում: ՀՊՏՀ ամբիոններում այս պահին ճշտվում են վերոնշյալ կազմակերպություններում գիտահետազոտական փորձառություն անցնելու ցանկություն հայտնած ուսանողների անունները: Ամբիոններում, ըստ մագիստրոսական ատենախոսությունների թեմաների, դեպի գիտահետազոտական փորձառության վայրեր (բանկեր, նախարարություններ ու կազմակերպություններ) են բաշխվում այն մագիստրանտները, որոնք փորձառություն կանցնեն առանց հարցազրույցի կամ թեստավորման: 

Այս մասին ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեցին ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնից:
Պրակտիկայի անցկացման ժամանակացույցին կարող եք ծանոթանալ` այցելելով ՀՊՏՀ պաշտոնական կայքի (asue.am) «Կարիերա» էջի «ՀՊՏՀ պրակտիկա» բաժինը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին