Նորություններ

Գտնվել է 21 նորություն

ՀՊՏՀ-ում մեկնարկում է առկա մագիստրատուրայի ընդունելությունը. hայտագրումն՝ առցանց, մանրամասները՝ կից

Սիրելի դիմորդներ, 2020թ. հունիսի 16-ից ՀՊՏՀ-ում մեկնարկում է պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ /անվճար/և բուհի կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառմամբ /վճարովի/ առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով 2020-2021 ուսումնական տարվա ընդունելությունը: Առկա մագիտրատուրայի ընդունելության...

ՀՊՏՀ ռեկտորատում ներկայացվեցին մագիստրատուրայի փորձառության արդյունքները. 10 ուսանող կհեռացվի

Այսօր տեղի ունեցավ ՀՊՏՀ ռեկտորատի հերթական նիստը, որի օրակարգում մագիստրատուրայի կրթաձևին վերաբերող հարցեր էին: Դեկանները զեկուցեցին առկա ուսուցման մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողների՝ 2019-2020 ուսումնական տարվա առաջին կիսամյակի գիտամանկավարժական փորձառության արդյունքների մասին՝ նշելով, որ գործընթացը կազմակերպվել...

Մեկնարկում են հեռակա կրթաձևի 1-2-րդ կուրսերի դասերը. դասացուցակներն ու ուսանողի ուղեցույցը՝ առցանց

Նոյեմբերի 4-ին ՀՊՏՀ-ում մեկնարկում են 2019-2020 ուսումնական տարվա հեռակա բակալավրիատի 1-2-րդ և հեռակա մագիստրատուրայի 1-ին կուրսերի ուսումնական պարապմունքները: Դասացուցակները տե'ս առցանց: Տեղեկացնենք նաև, որ լույս է տեսել հեռակա բակալավրիատի ուսանողներին հասցեագրված ուղեցույցը, որում արտացոլված են ուսանողի իրավունքներն...

Հայտնի են ՀՊՏՀ առկա մագիստրատուրա ընդունվածների անունները. ցուցակները՝ առցանց

ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովն ամփոփել է 2019-2020 ուսումնական տարվա համար մագիստրոսի կրթական ծրագրով ՀՊՏՀ առկա ուսուցման մագիստրատուրայի (վճարովի) ընդունելության արդյունքները: Հանձնաժողովի տրամադրած ցուցակները ներկայացնում ենք առցանց: Ուշադրություն. մագիստրատուրա ընդունվածները պետք է մինչև օգոստոսի 20-ը վճարեն ուսման...

Սկսվել են առկա ուսուցմամբ մագիստրատուրայի 2-րդ կուրսերի փորձառության նախապատրաստական աշխատանքները

ՀՊՏՀ առկա ուսուցմամբ մագիստրատուրայի գիտահետազոտական փորձառությունը, համաձայն նախապես հաստատված ուսումնական պլանի, կկազմակերպվի 2013 թվականի փետրվարի 9-ից մինչև ապրիլի 19-ը: Արդեն սկսվել են նախապատրաստական աշխատանքները: Կարիերայի և մարքեթինգի կենտրոնը ՀՊՏՀ բոլոր ամբիոններ է ուղարկել հատուկ շրջաբերականներ, որտեղ...

Որոշումներ՝ ռեկտորատից

Հարգելի ուսանողներ, ուսումնակազմակերպական բաժինն այսօր լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին է տրամադրել նախորդ շաբաթվա ռեկտորատի նիստում կայացված երկու որոշման արձանագրություն, որոնք ստորև ներկայացնում ենք Ձեզ՝ հաշվի առնելով հարցերի շուրջ ձեր հետաքրքրությունը Առաջինը ներկայացնում ենք  հեռակա  ուսուցման ...

Հոկտեմբերի 22-ին կսկսվեն ՀՊՏՀ հեռակա ուսուցմամբ մագիստրատուրայի 1-ին կուրսերի դասերը

Հոկտեմբերի 22-ին ՀՊՏՀ բոլոր ֆակուլտետներում կմեկնարկի հեռակա ուսուցմամբ մագիստրատուրայի 1-ին կուրսերի ուսումնառության գործընթացը` 4 շաբաթ տևողությամբ: Ինչպես ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին տեղեկացրեցին ֆակուլտետների դեկանները, դասապրոցեսը ֆակուլտետներում կկազմակերպվի տարբեր հերթերով: Այսպիսով, ֆինանսական ու մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետներում դասերի մեկնարկը 9.30-ին է, իսկ կառավարման, հաշվապահական հաշվառման և աուդիտի, տնտեսության կարգավորման և ՄՏՀ-ի ու ինֆորմատիկայի...

Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի հեռակա մագիստրատուրայի 2-րդ կուրսերի դասերը` հոկտեմբերի 2–ից

ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետում հեռակա ուսուցմամբ մագիստրատուրայի 2-րդ կուրսերի դասերը կսկսվեն հոկտեմբերի 2-ից: Ուսումնառության գործընթացը հոկտեմբեր ամսին կկազմակերպվի շաբաթական երկու օր` երեքշաբթի և ուրբաթ, իսկ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին` միայն ուրբաթ օրերին, ժամը 14.05-ին: Այս մասին ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին տեղեկացրեց ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի դեկան Զաքար Կիրակոսյանը: ՀՊՏՀ Լրատվության և հասարականության հետ կապերի բաժին

Այսօր ՀՊՏՀ–ում անցկացվում են հեռակա ուսուցմամբ մագիստրատուրայի շեմային քննությունները

Այսօր, ժամը 10. 00-ին ՀՊՏՀ բոլոր ֆակուլտետներում սկսվեցին ՀՊՏՀ հեռակա ուսուցմամբ մագիստրատուրայի 18 մասնագիտություններով և մասնագիտացումներով դիմած դիմորդների շեմային քննությունները: Դրանք անցկացնում են համապատասխան մասնագիտական ամբիոնների կողմից ձևավորված քննական հանձնաժողովները` բանավոր քննակարգով: Քննական յուրաքանչյուր...

Ավարտվել է ՀՊՏՀ հեռակա ուսուցմամբ մագիստրատուրայի դիմորդների հայտագրումը

Երեկ ժամը 18.00-ին ավարտվել է ՀՊՏՀ հեռակա ուսուցմամբ մագիստրատուրայի դիմորդների հայտագրումը: ՀՊՏՀ հեռակա ուսուցմամբ մագիստրատուրայի18 մասնագիտություններին և մասնագիտացումներին հատկացված 330 տեղի համար դիմել է 507 դիմորդ: Այս մասին մեզ հայտնեց ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Միքայել Թավադյանը: Վերջինս տեղեկացրեց նաև, որ բոլոր մասնագիտությունների և մասնագիտացումների գծով շեմային քննությունները կկազմակերպվեն սեպտեմբերի 27-ին, ժամը 10.00-ին: Դրանք կանցկացնեն համապատասխան մասնագիտական...