Մեր մագիստրանտը Լեհաստանի դեսպանության կողմից խրախուսական մրցանակի է արժանացել
27.11.2012
Դիտումների քանակ՝ 1246
Լեհաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյակը նշանավորելու համար Երևանում ԼՀ դեսպանությունը կազմակերպել էր գիտաժողով, որի շրջանակներում հայտարարվել էր «Լավագույն գիտական ռեֆերատ» ուսանողական մրցույթ:
Ուրախությամբ ենք տեղեկացնում, որ մեր համալսարանի տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի մակրոտնտեսական քաղաքականություն և կանխատեսում մասնագիտության 1-ին կուրսի մագիստրանտ Վեներա Առաքելյանը «Հայ-լեհական միջպետական հարաբերությունների զարգացման արդի միտումների շուրջ» թեմայով ռեֆերատով մասնակցել է այդ մրցույթին և արժանացել է խրախուսական մրցանակի: Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնում Վեներան պատմեց, թե ինչպես տեղեկացավ մրցույթի մասին ու որոշեց ուսումնասիրել հայ-լեհական տնտեսական հարաբերությունները:
««Ազգային անվտանգություն» առարկայի մեր դասախոսը` պարոն Վարդան Աթոյանը այս հայտարարությունն ուղարկել էր մեր կուրսի էլեկտրոնային հասցեին: Մասնակցության միտքն ինձ շատ դուր եկավ, արագորեն խորամուխ եղա, աղբյուրներ հայթայթեցի և չորս էջի սահմանում շարադրեցի: Այնուհետև պարոն Աթոյանը աչքի անցկացրեց»,-ասաց Վեներան` ավելացնելով, որ ուրախ է մասնակցության համար, քանի որ այն առիթ հանդիսացավ մեր երկրի միջպետական տնտեսական հարաբերություններն ուսումնասիրել մի նոր երկրի օրինակով:
Շնորհավորում ենք մեր ուսանողուհուն և ցանկանում հետագա հաջողություններ։
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնութան հետ կապերի բաժին