Կքննարկվեն ՀՀ-ում կապիտալի շուկայի զարգացման հիմնախնդիրները
ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի ֆինանսական շուկաներ և ինստիտուտներ ամբիոնի նախաձեռնությամբ նոյեմբերի 27-ին ժամը 16.30-ին ՀՊՏՀ նիստերի սրահում տեղի կունենա գիտական սեմինար` «Կապիտալի շուկայի զարգացման հիմնախնդիրները ՀՀ-ում» խորագրով: Զեկուցումներով հանդես կգան ֆինանսական շուկաներ և ինստիտուտներ ամբիոնի վարիչ Սուրեն Պողոսյանը («Կապիտալի շուկայի անհրաժեշտությունը և հիմնախնդիրները ՀՀ-ում»), ասիստենտ Արման Ջհանգիրյանը («Կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման անհրաժեշտությունը և առկա հիմնախնդիրները»), դասախոս Արեգ Բաղդասարյանը («Կենսաթոշակային բարեփոխումների հիմնախնդիրները ՀՀ-ում»), ասպիրանտներ Վաչիկ Գևորգյանը («Կորպորատիվ արժեթղթերի առաջարկի խթանման հիմնախնդիրները ՀՀ-ում»), Ասյա Խալաթյանը («ՀՀ տնտեսության վրա կուտակային կենսաթոշակային համակարգի ազդեցության ուղիները») և Սևակ Մանուկյանը («Կենսաթոշակային ֆոնդերի կառավարում»):
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին