Սկսվում են ֆակուլտետների ՈՒՀԱ ելույթները

Դիտումների քանակ՝ 722

ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Գրիշա Ամիրխանյանի տեղեկացմամբ`«Ուսանողական աշուն 2012» մարզամշակութային փառատոնի շրջանակում նոյեմբերի 28-ին և 29-ին կանցկացվեն  միջֆակուլտետային ուրախների և հնարամիտների ակումբների ելույթները: Երկու օրերի ընթացքում իրենց հումորային, երգիծական ծրագրերով հանդիսատեսին ծիծաղ ու բարձր տրամադրություն կպարգևեն ՀՊՏՀ 6 ֆակուլտետների թիմերը: Գրիշա Ամիրխանյանը նշեց նաև, որ ՀՊՏՀ ֆակուտետների ՈՒՀԱ  ելույթների ավարտից հետո կկազմակերպվեն պարի, երգի մրցույթներ: Բոլորի համար հաճելի անկնկալ կլինի նաև «Ես քեզ սիրում եմ, ժող» խորագրով տեսահոլովակների միջֆակուլտետային մրցույթը:


ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին