Հիշեցում անհարգելի բացակայությունների հարցի շուրջ

Դիտումների քանակ՝ 921

ՀՊՏՀ ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը, լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի միջոցով դիմելով ուսանողներին, կոչ է անում կանոնավոր հաճախել դասերի: Մասնավորապես, պրոռեկտորն անդրադառնում է 2012 թվականի հոկտեմբերի 5-ի գիտխորհրդի որոշմանը, ըստ որի` կիսամյակի ընթացքում մեծաքանակ անհարգելի բացակայություններ ունեցող ուսանողներին սպասվում է ընդհուպ մինչև համալսարանից հեռացում (վերոնշյալ որոշմանը կարող եք ծանոթանալ ՀՊՏՀ պաշտոնական կայքի (asue.am) գիտխորհրդի «Որոշումներ» բաժնում): Պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը ուսանողներին ևս մեկ անգամ հիշեցնում է, որ բացականները կհաշվարկվեն գիտխորհրդի վերոնշյալ որոշումն ընդունելու օրվանից` հոկտեմբերի 8-ից սկսած: 

Պրոռեկտորը զգոնության կոչ արեց ուսանողներին և հորդորեց դասերից չբացակայել:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին