Մարքեթինգի ամբիոնի վարիչ Արարատ Զաքարյանը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի տնտեսագիտական համալսարանի ղեկավարության հետ

Դիտումների քանակ՝ 1112

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարքեթինգի ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Արարատ Զաքարյանը նոյեմբերի 2–րդ տասնօրյակում փորձի փոխանակման նպատակով գործուղվել էր Սանկտ Պետերբուրգ, որտեղ հանդիպումներ է ունեցել Սանկտ Պետերբուրգի տնտեսագիտական համալսարանի ռեկտորի և բուհի այլ ներկայացուցիչների հետ։


Ինչպես լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց Արարատ Զաքարյանը, ինքը հանդիպումներ է ունեցել Սանկտ Պետերբուրգի տնտեսագիտական համալսարանի ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Իգոր Մաքսիմցևի, ռեկտորի օգնական, տնտեսագիտության թեկնածու Նատալյա Սուշչովայի, տարածքային տնտեսության և բնօգտագործման ամբիոնի վարիչ, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Ռազումովսկու, մարքեթինգի ամբիոնի աշխատակիցների և բուհի այլ ներկայացուցիչների հետ։
Հանդիպումների ընթացքում ձեռք են բերվել համատեղ գիտաժողովների կազմակերպման, մարքեթինգի ամբիոնների համագործակցության, ուսանողների փոխանակության և այլ հարցերի վերաբերյալ պայմանավորվածություններ։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին