Ռեկտոր Կորյուն Աթոյանի հանձնարարական–հայտարարությունները գիտխորհրդի նիստում
19.11.2012
Դիտումների քանակ՝ 1086
Ուսանողների նկատմամբ դեկանատների կողմից պատշաճ վերաբերմունքի պահանջ և չծխելու մշակույթի ձևավորում. այս երկու հարցերի ներկայացմամբ սկսվեց ՀՊՏՀ գիտական խորհրդի այսօրվա նիստը։
Մինչ գիտխորհրդի օրակարգային հարցերին անցնելը ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը դեկաններին հանձնարարեց իրենց դեկանատների աշխատակիցներին՝ գործավարներին հանձնարարել պատշաճ և բարեկիրթ վերաբերմունք ցուցաբերել դեկանատներ դիմող ուսանողների նկատմամբ՝ բացառելով կոպիտ մոտեցումը։ «Եթե որևէ մի դեկանատից կոպիտ վերաբերմունքի մասին դժգոհություն կամ բողոք ստացա, գործավարը հեռացվելու է աշխատանքից, իսկ դեկանը ստանալու է նկատողություն»,– հայտարարեց ՀՊՏՀ ռեկտորը՝ ավելացնելով, որ դեկանատներից մեկից մի ուսանողի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի բողոք է ստացել։
Ռեկտորի հաջորդ հայտարարությունը վերաբերում էր բուհում չծխելու մշակույթ ձևավորելուն։ Կորյուն Աթոյանն ընդգծեց գոնե բուհի միջանցքներում չծխելու մշակույթ ձևավորելու անհրաժեշտությունը՝ հավելելով, որ պետք է քայլ առ քայլ հասնել նաև այդ խնդրի լուծմանը։
Գիտխորհրդի մասնակիցներին տեղեկացվեց նաև, որ վաղվանից կմիացվի բուհի ջեռուցումը։
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին