Մեր ուսանողը դարձել է «Հայ համայնքը` հայ ուսանողությանը» հիմնադրամի կրթաթոշակառու

Դիտումների քանակ՝ 1165

ՀՊՏՀ գիտական խորհրդի այսօրվա նիստն սկսվեց հաճելի արարողությամբ: ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը հայտարարեց, որ ֆինանսական ֆակուլտետի ապահովագրական գործ մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Լևոն Անդրանիկի Քոչարյանն արժանացել է «Հայ համայնքը` հայ ուսանողությանը» հիմնադրամի սահմանած և «Ռոսգոսստրախ–Արմենիա» ապահովագրական ընկերության կողմից ֆինանսավորվող անվանական կրթաթոշակին: Ռեկտորը, հանձնելով հավաստագիրը, շնորհավորեց Լևոն Քոչարյանին և շնորհակալություն հայտնեց գիտական խորհրդին ներկա` «Հայ համայնքը` հայ ուսանողությանը» հիմնադրամի տնօրեն Արտավազդ Յախշիբեկյանին և «Ռոսգոսստրախ–Արմենիայի» անձնակազմի կառավարման դեպարտամենտի ղեկավար Անահիտ Աստաբաթցյանին` սովորող, խելացի և ուշիմ ուսանողներին խրախուսելու և հովանավորելու համար: 
Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը նույնպես շնորհավորում է Լևոն Քոչարյանին, մաղթում ուսումնական հաջողություններ և մեծ առաջընթաց:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին