ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետում դասը կվարեն ուսանողները
15.11.2012
Դիտումների քանակ՝ 973
Ուսանողության միջազգային օրվան ընդառաջ՝ վաղը ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ,
ֆակուլտետի պետական և մունիցիպալ կառավարում ու աշխատանքի տնտեսագիտություն մասնագիտությունների առաջին կուրսերում մեկ դասաժամով ուսանողները կդառնան դասախոսներ. դասը կվարեն նույն կուրսերի ուսանողական խորհրդի անդամ ուսանողները:
«Բանակցությունների կառավարում» թեման ժամը 11.05-ին պետական և մունիցիպալ կառավարում մասնագիտության առաջին կուրսեցիներին կներկայացնեն Անի Կարապետյանը և Յանա Հովհաննիսյանը, իսկ աշխատանքի տնտեսագիտություն մասնագիտության առաջին կուրսում ժամը 12.35-ին «Գործազրկություն» թեմայի շրջանակներում հանդես կգան Արման Հարությունյանը, Կատարինա Գալստյանը և Անի Սարգսյանը:
Այս մասին ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց կառավարման ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Գրիշա Ամիրխանյանը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Այս մասին ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց կառավարման ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Գրիշա Ամիրխանյանը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին